կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-24 20:35
Հասարակություն

Կեղծ են ու անօրինական սրանց արածները, ստորագրածները, նշանկածները. դիտարկում

Կեղծ են ու անօրինական սրանց արածները, ստորագրածները, նշանկածները. դիտարկում
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ․ այլ երկրի քաղաքացիություն է ունեցել, բայց դարձել է ՀՀ նախագահ․ ստացվում է՝ ֆեյք նախագահ էր, կատարել է քրեական հանցագործություն․ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը՝ ընդունված օրենքների, պաշտոնյաների նշանակումների, ընտրությունների արդյունքների վերաբերյալ, նույնիսկ վարչապետի նշանակումը ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ։
 
ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ մամուլը գրեց, ու չհերքվեց, որ ունեցել է ՌԴ քաղաքացիություն, բայց եղել է Պաշտպանության նախարար Հայաստանում․ բացահայտվելուց հետո միայն հրաժարական է տվել։ Նրա որոշումները կեղծ են, նրա ստացած աշխատավարձը պետբյուջեի ապօրինի վատնում է՝ թալան։ Նրա արածը ու այդ մասին իմացողի ու չհայտնողի արածը քրեական հանցագործություն է։
 
ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ Արագածոտնի մարզպետ է աշխատել բարձրագույնի կեղծ դիպլոմով։ Նրա որոշումները, հրամաններն ապօրինի են, ստացած աշխատավարձը՝ բյուջեի ապօրինի վատնում՝ թալան։ Պետք է քրեական գործ հարուցվի։
 
ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ․ Սյունիքի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով, նշանակումն ապօրինի է, որոշումներն ու հրամաններն ապօրինի են, ենթակա է քրգործի բացման ու պատժի, թե՛ նշանակողը, թե՛ նշանակվածը։
 
ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՀՌՀ անդամ է․ մի քանի տեղ աշխատել է, բայց նույն ժամանակ գրանցվել է որպես գործազուրկ ու նպաստ է ստացել։ Հաշվին հայտարարագրել է 3,8 մլն դոլար, բայց ստացել է միայն պատգամավորի աշխատավարձ։ Ասում է՝ աշխատել եմ այսինչ տեղը, բայց գրանցված է բոլորովին ուրիշ տեղ։ Կենսագրությունը, փաստորեն, կեղծ է։
 
Հասկանում ե՞ք, որ այս իշխանությունն ամբողջությամբ, ոտքից գլուխ կեղծ է ու հանցագործ։ Կեղծ են ու անօրինական սրանց արածները, ստորագրածները, նշանկածները, դերասանություն են, ֆեյք են։ Չկա մեկը, որի պոչից բռնես, թափ տաս մի կեղծիք չթափվի։ Ու զարմանում եք, թե ինչու է երկիրն էս օրի՞ն։ Մանր ժուլիկությամբ փող աշխատողներն էսօր երկիր են կառավարում, իսկ դատախազությունը դհոլ է խփում, փոխանակ իր գործով զբաղվի։
 
Սևակ Հակոբյան

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիրր