|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ, այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ, պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմը, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում, և հիմա, առանց որևիցե նորմալ խաղաղության պայմանների, Հայաստանի իշխանություններին տանում են խաղաղության դարաշրջանի՝ հարաբերությունների ձևավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսի բարդ իրավիճակում ենք գտնվում»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին երեք տարվա անգործությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նա լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել։
«Հայաստանի Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրությա, հանրապետության գլուխը, և Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ իր պարտականությունները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու առումով, սակայն նա իր պարտականությունները չի կատարել»,- ասաց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։