| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանի հետ համագործակցության մասին երեք արձանագրություն է ստորագրվել. ըստ IRNA-ի՝ հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային կազմակերպության ղեկավար Ալի Ռեզա Մոքադասին։
Ըստ նրա՝ երկու երկրների մաքսավորների միջև Ջուլֆայում (Ջուղա) ստորագրված արձանագրությունների շնորհիվ համագործակցությունն էլ ավելի կզարգանա, կարագացվի, և կհամակարգվեն նաև տնտեսական գործարքները, մաքսային ընթացակարգերն ու երկկողմանի փոխգործակցությունը։
Մոքադասին հավելել է, որ այս արձանագրություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ տարանցման վերաբերյալ։
Նա ասել է, որ մինչ այդ հանդիպումները Իրանի մաքսավորները մի շարք անձնական և վիրտուալ հանդիպումներ են ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, որոնց արդյունքների մասին զեկուցվել են Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններին։
Իրանի մաքսային կազմակերպության ղեկավարը նշել է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց համաձայնությունն են հայտնել այդ արձանագրությունների հոդվածների առնչությամբ, և այժմ եռակողմ համաձայնագիր պետք է ստորագրվի Թեհրանում։