|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Էնթոնի Բլինքենը երեքշաբթի երեկոյան ասել է, որ ԱՄՆ-ի դուրս գալը 2015 թվականի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից` JCPOA, մեծ սխալ էր:
Նա The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հավելել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է Իրանի միջուկային խնդրի լուծման համար»:
Բլինքենն ասել է.«Իրանի՝ միջուկային համաձայնագրով իր պարտավորություններին վերադառնալու հնարավորությունները անվերջ չեն»։
ԱՄՆ պետքարտուղարը ափսոսանք է հայտնել JCPOA-ից դուրս գալու համար, մինչդեռ ԱՄՆ ներկայիս վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի նկատմամբ ԱՄՆ նախկին վարչակազմի առավելագույն ճնշման քաղաքականությանը և հրաժարվում է չեղարկել Իրանի դեմ կիրառված բոլոր պատժամիջոցներից` ներդրված Դոնալդ Թրամփի նախագահության օրոք և հետո։