|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ղազախստանում Թյուրքական պետությունների կազմակերպության առցանց գագաթնաժողովի օրվան, որը, հիշեցնենք, տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին։
«Ոմանք հարցնում են` «ինչո՞ւ այս հանդիպումը ավելի վաղ չանցկացրիք» (այսինքն՝ բոլորից առաջ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ից): Կուզենայինք դա անել առաջին օրը (անկարգությունների), բայց չէ՞ որ Ղազախստանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է։ Ճի՞շտ կլինի հանդիպումն անցկացնել առանց Ղազախստանի։ Անհնարին է։ Կարո՞ղ ենք հայտարարություն անել: Անհնարին է։ Մենք նաև խորհրդակցել ենք նրանց հետ (Ղազախստանի)»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքերից կարելի է ենթադրել, որ ոչ թե Թյուրքական պետությունների կազմակերպությունն է «դանդաղեցրել» Ղազախստանի ճգնաժամին ի պատասխան առաջին քայլերը, այլ հենց Ղազախստանն իր առաջնահերթությունները կապել է ՀԱՊԿ-ի հետ։