Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նորքի ինֆեկցիան հիվանդանոցի 80 աշխատակիցների աշխատանքից ազատում են, բայց հենց իմացան, որ բողոքելու ենք՝ ասացին կես դրույքով կաշխատեք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Նորքի ինֆեկցիան հիվանդանոցի աշխատակիցներից՝ մայրապետ Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրուցում։
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միացրել են ԶԻԱՀ կենտրոնի հետ, ինչին հետևել է աշխատակիցներից ազատվելու նախաձեռնությունը։ Նրանց ասել են, որ ազատման դիմում գրեն, մինչև 3 տարի շարունակ նոր մասնաշենք են կառուցելու և գուցե հետո հնարավոր լինի նորից աշխատանքի ընդունվել։ Որևէ մեկը դիմում չի գրել։
Աշխատանքից ազատելու պատճառաբանությունները աշխատակիցներին անհեթեթ են թվացել։
«Ամոթ էլ է ասելը՝ մեկին ասել են՝ մեքենա ես քշում, մեկի տղան է պահում, դա պատճառաբանություն չէ, իրենց գործը չէ, ես ոնց եմ ապրում»,-ասաց Մարիամ Ավագյանը։
Նշենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել։ Աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում կլինիկայի բակում։
Մանրամասն՝ տեսանյութում․