կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 11:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հա՛, մենակ ես եմ հերոս. Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետ

Ադրբեջանցիներին մենակ ես եմ դոշով դուրս հանել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Վարդենիսի ավագանու ՔՊ ցուցակը գլխավորող թեկնածու Արամ Մելքոնյանը, որը դուրս էր գալիս համայնքապետարանից ներսում կռիվ հրահրելուց հետո, փաստացի, հիմա էլ փորձելով ընդդիմադիրներին համայնքապետարանից «դոշով դուրս հանել»։

«Թեթև միջադեպ է եղել Ահարոն Խաչատրյանի հետ»,- ասաց ՔՊ թեկնածուն։

Միջադեպը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար և ՔՊ-ից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչներ Ահարոն Խաչատրյանի ու Կարեն Մկրտչյանի միջև էր, որն էլ ինչ-որ ժամանակ աշխատել է համայնքապետարանում:

«Որևիցե բան չկա ուղղորդված, համայնքը պետք է արդար ձեռքերում լինի»,- ասաց Արամ Մելքոնյանն ու հեռացավ մեքենայով։

Մինչ այդ վարդենիսցիները փորձում էին թույլ չտալ, որ ընդդիմադիր թեկնածուներին ոստիկանները բերման ենթարկեն առանց որևէ հիմք ներկայացնելու։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Ապա  «Միասնական Վարդենիսի» առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Իշխող թիմը վերահաշվարկից հետո համայնքապետ ընտրելու հնարավորություն ստացավ։ Ընդդիմադիրները, սակայն, նույնպես վերահաշվարկ պահանջեցին և  ընտրությունների այդ արդյունքները բողոքարկեցին դատարանում։ 

Ընդդիմադիր երկու թիմերը՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները որոշել են ուղղակի թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի ներկայացուցիչն ընտրվի համայնքապետ․ քրեակատարողական հիմնարկում ցուցակի առաջին համարը՝ Արամ Հարությունյանը, ինքնաբացարկի դիմում է գրել և հանձնել է դիմումը հիմնարկի ղեկավարությանը։ Մանդատների բաշխումից հետո այս ինքնաբացարկը պետք է քննարկվի և Արամ Հարությունյանի մանդատը պետք է անցնի «Միասնական Վարդենիս» դաշինքի հաջորդ համարին, և վերկանագնվի մանդատների 14/13 հարաբերակցությունը։ Մինչ այդ 13/13 էր, քանի որ Արամ Հարությունյանը կալանավորված էր և չէր կարողանալու մասնակցել ավագանու նիստին, և ՔՊ-ն հույս ուներ, որ կանցնի տարիքով ավագը՝ իրենց թեկնածուն, բայց ընդդիմադիրները թույլ չեն տալու, որ այդպես լինի։

Մանրամասն՝ տեսանյութում․

Տես նաև՝ Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում։

Տես նաև՝ Նոր ձերբակալություն. իշխանությունները Վարդենիսի ավագանին փորձում են նվաճել զոռբայությամբ:

Տես նաև՝ Հաղ-թա-նա'կ. ցուցարարները Վարդենիսում շարունակում են փակ պահել ճանապարհը:


Տես նաև՝ Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին: