կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 16:18
Հասարակություն

Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով․ 168.am

Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով․ 168.am

168.am-ը գրում է․ Սյունիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։168.am-ի հետ զրույցում Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ վերջին շրջանում բնակիչներին «Ուրալ» մեքենաներն են հասցնում իրենց ուզած վայր, այդ առումով գրեթե խնդիրներ չկան։«Նոյեմբերի 10-ից, ինչ թշնամին մաքսակետ է տեղադրել Որոտանի հատվածում, որոտանցիներից որևէ մեկն այդ ճանապարհից չի օգտվել։ Այլընտրանքային ճանապարհներից օգտվելիս, գործում են նաև ավտոբուսներ, ավտոբուսները մարդկանց բերում են դպրոց, դպրոցից էլ հասցնում են իրենց տուն»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհների անվտանգությանը և այն մտահոգություններին, որ դրանք նույնպես գտնվում են թշնամու դիտարկման ներքո, Սուրեն Օհանջանյանն ընդգծեց.

«Ոչ միայն այլընտրանքային ճանապարհները, այլև Հայաստանի բոլոր հատվածները  թշնամու դիտարկման ներքո են։ Թող ղեկավարությունը որոշի, թե այդ հարցն ինչպես պետք է լուծի, դուք բոլորդ էլ ինձանից լավ գիտեք, թե այս հարցի միակ լուծումը որն է»։