կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-13 15:47
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը մեծ թվով մեքենաներով եւ ուժեղացված անվտանգությամբ եկել է ԱԺ. Հանդիպում է Արարատ Միրզոյանի հետ. 168.am

Նիկոլ Փաշինյանը մեծ թվով մեքենաներով եւ ուժեղացված անվտանգությամբ եկել է ԱԺ. Հանդիպում է Արարատ Միրզոյանի հետ. 168.am

168.am–ի տեղեկություններով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է եւ հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Նշենք, որ այսօր շաբաթ է՝ Ազգային ժողովի համար ոչ աշխատանքային, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առհասարակ շաբաթ օրերին խորհրդարանում չի լինում, սակայն այսօր եկել է, եւ այժմ ընթանում է Փաշինյան-Միրզոյան հանդիպումը։

Կլինի՞ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում այսօր, թե՞ ոչ, կայքին պարզել չի չհաջողվել. սակայն կա վարկած, որ Փաշինյանը նաեւ խմբակցության հետ է փակ հանդիպում անցկացնելու, եւ լրագրողների աչքից հեռու հանդիպման օր է ընտրվել ոչ աշխատանքային շաբաթը։