Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Hraparak.am-ը գրում է. «Սյունիքի մարզի Որոտան համայնքից կրկին տներ ու տարածքներ են հանձնվում Ադրբեջանին։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից, ով և հաստատեց մեր տեղեկությունը:
«Ես կոնկրետ այնտեղ չեմ եղել այսօր, բայց մի քանի օր է, այդ պրոցեսը գնում է, ադրբեջանցի զինվորականները եկել են, նույն պրոցեսը նույն տրամաբանությամբ շարունակվում է, նորից իրենց GPS-ով նոր տարածքներ են զավթում»,- ասաց Հովսեփյանը։
Հարցրինք՝ տները բնակելի՞ են, տարածքների նկատմամբ կա՞ սեփականության իրավունք:
«Բնակելի տներ են, մարդկանց այգիներն են, որոնք իրենք սովետական տարիներից մշակում են, սովետական այդ կոլխոզներից հետո ստացել են սեփականության վկայականներ, բայց մեր վարչապետն ասում է, որ ՀՀ տարածքից մի սանտիմետր չենք տալիս, բայց այդ սեփականության վկայականը Հայաստանի Հանրապետությունն է տվել։ Փաստորեն ՀՀ-ում գործող սեփականության վկայականները էլ այլևս Հայաստանի Հանրապետությանը չեն պատկանում, այպես է ստացվում»,- պատասխանեց փոխքաղաքապետը»: