Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի վերաբերյալ նոր որոշու է կայացվել: Որոշման մանրամասնեի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Ստացել եմ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի՝ 12․11․2021թ-ին թիվ 3/2-11874 գրությունը, որտեղ նշվում է, որ ՀՀ ՄԻՊ-ից ստացված դիմում առաջարկության հիման վրա / որը ՄԻՊ-ը ձևավորել է Արմեն Գևորգյանի գործով/, 2019 թվականի հոկտեմբեր ամսից հետո, վերանայվել է գործող պրակտիկան և ՍԷԿՏ համակարգից տվյալները այսուհետ հեռացվում են նաև այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմիններն առանց մեղադրյալի կամ կասկածյալի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կայացնելու /պարզապես թույլատրելով վերջիններիս ժամանակավորապես հատել ՀՀ սահմանը/ դրա վերաբերյալ գրավոր պահանջ են ներկայացրել հիշյալ համակարգ մուտքագրված անձանց տվյալները հեռացնելու վերաբերյալ։