|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունաստանը ստացել է 1200 ամերիկյան M1117 զրահամեքենա. հայտնում են հունական աղբյուրները:
Նախնական համաձայնագիրը M1117 ASV Guardian անվավոր զրահամեքենաներն ԱՄՆ բանակից Հունաստան փոխանցելու վերաբերյալ կնքվել է 2019թ.։ 800 զրահամեքենայով առաջին խմբաքանակի մատակարարումների մեկնարկը Հունաստան սպասվում էր 2020 թվականի մարտին, այնուհետև՝ 2020 թվականի աշնանը, բայց վերջնական համաձայնությունը ձեռք բերվեց միայն 2021 թ. աշնանը, և սկսվեցին մատակարարումները։
Հիշեցնենք, որ, բացի սպառազինությունից, ԱՄՆ-ը մեծացնում է նաև ռազմաբազաների քանակը Հունաստանում։ Հունաստանը լայնորեն համագործակցում է նաև Ֆրանսիայի հետ` ֆրանսիական կործանիչներ և ռազմանավեր ձեռք բերելու վերաբերյալ:
Հունաստանին զինումը մեծ անհանգստություն է առաջացրել հարևան Թուրքիայում, որի ապօրինի գործողություններն էլ հենց ստիպել են հույներին` հզորացնել բանակը: