Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանը լրացուցիչ 300 մարդ և 20 զրահամեքենա է ուղարկել Սիրիայի հյուսիս, որտեղ ռազմական ոստիկանությունը թուրքական կողմի հետ համատեղ պետք է սկսի սահմանամերձ շրջաններում պարեկությունը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ամեն օր ռուսաստանցի ոստիկանները կանցնեն ոչ պակաս, քան տասը բնակավայրով: Այս պահին նախագծվում են համատեղ վերահսկողության ուղիները:
Նախատեսված վայրերում ռուսական «Տիգր» զրահամեքենան կդիմավորի թուրքական շարասյունը, որից հետո կսկսվի պարեկությունը: Պարեկային հինգ ժամվա ընթացքում պետք է հաղթահարել մոտ 150 կիլոմետր:
Ռուս-թուրքական պարեկության մեկնարկը ծրագրված է ուրբաթ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին: