Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ։ Դրա հետևանքով կան 69 տուժածներ և տասնյակ բերման ենթարկվածներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տուժել են նաև լրագրողներ, նրանցից մեկը կորցրել է աչքը։
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան խորհրդարանի շենքի մոտ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ:
Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ ցուցարարները ավերել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող «Վրացական երազանքի» գրասենյակը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Վրաստանի խորհրդարանում անցկացվող`Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում:
Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով ասել է, որ պատրատ է միանալ ցուցարաներին. Հայտնում է վրացական ԶԼՄ-ները:
Այցով Մինսկում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Վրաստանի նախկին նախագահին, որը կոչ էր արել վրացի ոստիկաններին չենթարկվել գործող իշխանությունների հրամաններին:
«Անընդունելի է, որ այլ երկրի քաղաքացին արտերկրից Վրաստանի ոստիկանությանը չհնազանդվելու կոչ է անում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ «ապակառուցողական» ընդդիմադիր ուժերը, որոնք բռնություն են հրահրում, իրականացնում են «Մոսկվայի պլանը»:
Ցույցերի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն :
Նրա խոսքով` Վրաստանի խորհրդարանի շենքի առջև զանգվածային անկարգությունների կազմակերպիչները պատասխանատվություն են կրելու երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձի համար. հաղորդում է ТАСС-ը: