կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 21:21
Արցախ

1200 կրակոց` 7 օրում

1200 կրակոց` 7 օրում
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 230 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը` ՊԲ դիրքապահները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը: