կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-28 16:16
Հասարակություն

Ֆեյսբուքն սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները. Վրթանեսյան

Ֆեյսբուքն սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները. Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնում է, որ Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները։ Ադրբեջանցիներին հաջողվել է համոզել ՖԲ-ի մոդերատորներին, թե Մոնթեն իբր «վտանգավոր անձ է» և իր նկարը ահաբեկչության քարոզչություն է։

«Վստահ եմ հիշում եք, թե 2018-ի ապրիլին Նիկոլի թեթև քերծվածքի բինտով ինչպիսի քարոզչական արշավ սարքեցին՝ համեմատելով նրան Մոնթեի հետ։

3 տարի անց Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների ինչ-ինչ մուտիլովկաների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները։ Ադրբեջանցիներին հաջողվել է համոզել ՖԲ-ի մոդերատորներին, թե Մոնթեն իբր «վտանգավոր անձ է» և իր նկարը ահաբեկչության քարոզչություն է։

Հարցեր են առաջանում։

Հարց Ա. ի՞նչ են անում Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն այս իրավիճակը շտկելու համար։ ԱԳՆ-ն ա, ԲՏ նախարարություն ա, ՊՈԱԿ ա... Նիկոլական իշխանություններին Մոնթեն այլևս հետաքրքիր չէ՞, գուցե նույնիսկ ուրա՞խ են, որ Մոնթեի անունն ու արածը հնարավորինս արագ մոռացության մատնվեն։

Հարց Բ. Հայաստանում ՀԿ-ական մի դուքյան կա, որը զբաղված է ՖԲ-ում հայաստանյան օգտատերների գրառումների գրաքննությամբ։ Եթե ՖԲ-ն այսուհետ Մոնթեին «վտանգավոր անձ է» համարում, դուք էլ եք պարտավոր այդ կանոնին ենթարկվել և նշանակում է Մոնթեի մասին գրած մարդկանց պիտի սկսեք արգելափակել ու գրառումները ջնջել։ Եթե այո, ասե՛ք, իմանանք։ Եթե ոչ, ապա ի՞նչ եք անում, որ իրավիճակը շտկեք և այս խայտառակությանը վերջ դնեք։ 

Մարդիկ և էջեր, որոնք արգելափակման կամ այլ սահմանափակումների տակ են հայտնվել վերջին օրերին Մոնթեի նկար դնելու, Մոնթեի մասին գրելու համար՝ Razm.Info, Վարուժան Գեղամյան, Ալեն Ղուլյան»։