կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-04 19:03
Քաղաքական

ԱՄՆ-ը Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արարատ Միրզոյանն ընդունել է Ռաֆիկ Մանսուրին

ԱՄՆ-ը Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արարատ Միրզոյանն ընդունել է Ռաֆիկ Մանսուրին

ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են`ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին:

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել էոր Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում:

Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստակամ է էլ ավելի ընդլայնելու եւ խորացնելու այդ հարաբերությունները:

Անդրադառնալով օրենսդիրների համագործակցության ակտիվացմանըփոխայցերին ու փորձի փոխանակմանը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնելոր նորընտիր խորհրդարանում առաջիկայում ձեւավորվելիք բարեկամական խումբն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի երկկողմ կապերի առավել սերտացմանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի կողմից խորհրդարանի նախագահ միաձայն ընտրվելու առթիվ՝ Ռաֆիկ Մանսուրը նշել է. «Հստակ էոր հայ ժողովուրդն այս Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունիեւ ես 2019 թընթացքում սպասում եմ խորհրդարանականների կողմից իրենց մանդատի կենսագործմանն ուղղված ջանքերին»:

Խորհրդարանի ղեկավարըշնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համարընդգծել է. «Ժողովրդավարությունըարդյունավետ եւ թափանցիկ կառավարումըմարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը մեզ համար այն հիմնարար արժեքներն ենորոնց վրա խարսխվում է մեր իշխանության գործունեությունը»:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության զարգացմանըօրենսդրական դաշտի կատարելագործմանըկոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերիներկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի