|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այստեղ հաճախ տարբեր գորիսեցիների եմ տեսնում, Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ ներգարավված են այս պրոցեսների մեջ, մարդիկ պատրաստ են մարտնչելու մինչև վերջ՝ դա մեր կամքն ավելի է ուժեղացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Ֆրանսիայի հրապարակում։
«Արցախի 10 հազար քառ կմ-ն է օկուպացված․ մեր պայքարը թշնամու՝ միայն ՀՀ սուվերեն տարածք մտնելու դեմ չպետք է լինի, մենք պետք է պայքարենք և այս «իշխանություն» կոչվածներին չպետք է թույլ տանք, որ հաջորդող գործողություններում որևիցե դերակատարում ունենան։ Եթե վարչապետն ինքն է արտահայտվում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իսկ Տեղ գյուղը Գորիսին կպած գյուղ է, մենք այս իշխանությունից ուրիշ ի՞նչ պետք է սպասենք, այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ հենց կանխամտածված, պլանավորված էր այս պատերազմը, և եղավ այն, ինչ եղավ, և ավելի վատ բաներ էլ են լինելու։ Որովհետև այս իշխանությունների համար հայրենիք, սկզբունքներ, ինքնասիրություն, նամուս, թասիբ՝ սաղ զրո են»,-ասաց Առուշ Առուշանյանը։
Նա նշեց, որ ինքը որպես ՀՀ քաղաքացի է այս պրոցեսներին մասնակցում, և մինչև վերջ գնալու է․ սա մեր պետության փրկության համար պայքար է, որ այս անհայրենիքները գնան։
Մանրամասն՝ տեսանյութում․