Սիրիայի քրդերը չեն ընդունել Թուրքիայի պահանջը` հեռանալ Թուրքիային սահմանակից սիրիական տարածքներից, որոնք իրենց վերահսկողության տակ են առել վերջերս:
Սիրիացի քրդերի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի խառնվել Սիրիայի ներքին գործերին: Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ թուրքական զինուժը սկսել է հրթիռակոծել սիրիական տարածքը, ինչի հետեւանքով քուրդ գրոհայիններ են զոհվել: