|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նախօրեին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Այցի նպատակն էր այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ տեղում համատեղ ուսումնասիրել և քննարկել Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի, մարզպետարանի, ինչպես նաև բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ նախարար Լոքյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի մասնաշենքում, հիվանդասենյակներում, լսել տնօրինության, բուժանձնակազմի, առանձին մասնագետների կարծիքները, ծանոթացել ընդհանուր իրավիճակին, որից հետո Մարտունու ԲԿ-ի արդիականացման խնդրի կարգավորման ուսումնասիրությունների շուրջ տեղի է ունեցել քննարկում:
Քննարկվել է բժշկական կենտրոնի շենքի արդիականացման ծրագրի 3 տարբերակ. առաջին` բժշկական կենտրոնի մի հատվածի առանձնացում, ուժեղացում և հիմնանորոգում, երկրորդ` հիմքից նոր շենքի կառուցում և երրորդ` նախկին ինֆեկցիոն բաժանմունքի շենքի ուժեղացում, հիմնանորոգում և կից կառույցի կատարում: Անդրադարձ է կատարվել նաև հիվանդանոցի բուժծառայություններին վերաբերող հարցերի:
Մարտունու ԲԿ արդիականացման խնդիրը ներառված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ 2015թ. սեպտեմբերին կայացած խորհրդակցության հանձնարարականների ցանկում: