Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի «Հաղթանակի օրը», որը նշվում է օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել «թուրքական Պենտագոնի» հիմնարկեքի արարողությունը։ Նախագիծը ստացել է Այ Յըլդըզը (Ay Yıldız-AY)անվանումը, այսինքն՝ Լուսին–աստղ, որոնք թուրքական խորհրդանիշներն են:
AY-ն իր հարկի տակ կմեկտեղի երկրի գլխավոր շտաբը և զինված ուժերի բոլոր ճյուղերի հրամանատարությունը, որոնք այժմ գտնվում են Անկարայում՝ տարբեր վայրերում:
Պենտագոնի հետ համեմատությունը պատահականություն չէ, շենքը ակնհայտորեն ոգեշնչված է Պենտագոնից։ Արարողության ընթացքում Էրդողանը խնդրել է տեղափոխել AY շենքի շահագործման հանձնումը 2023 թվականի օգոստոսի 30-ի Հաղթանակի օրվանից՝ 2023 թվականի մայիսի 19-ին՝ Աթաթուրքի հիշատակի օրվան: Հենց այդ օրն է համարվում Աթաթուրքի սկսած «ազգային–ազատագրական պայքարի» մեկնարկի օրը։