Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանում նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 492 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334075 դեպքի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 306 456 վերջին մեկ օրում` 7436 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 19781 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1594-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 305 611 անձ` վերջին մեկ օրում 1594 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7278 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: