կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 19:40
Հասարակություն

Տեղեկատվական բարդակ պետական համակարգում

Տեղեկատվական բարդակ պետական համակարգում

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում Հայաստանի 41 քկմ տարածքի կորուստի մասին հայտարարելուց հետո հասել է «Ազատություն» ՌԴ խմբագրություն ու հայտարարել՝ հայկական կողմն ունի 15 զոհ, 7 գերեվարված։

Սա այն պարագայում, երբ պաշտպանության նախարարությունը վիրավորների, զոհերի, գերեվարվածների մասին որևէ թիվ չէր հրապարակել։

Աղաջանյանի հայտարարությունից հետո ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի գերեվարվել է 12 հայ զինծառայող, նրանցից 7-ը պայմանագրային են և 5-ը՝ ժամկետային։

Զոհերի ու վիրավորների հստակ թիվ նախարարությունը չի հրապարակել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր տասը զինծառայողի զոհվելու մասին։

Հասկանալի է, զոհերի թվերի մասին անպատասխանատու հայտարարություններ անողները սահմանին կանգնած որդի, եղբայր չունեն, դժվար հասկանան զինվորների հարազատներին, ընկալեն նրանց ապրումները։

Բայց գոնե պետության համար նման օրհասական պահերին պատասխանատու լինեն, գիտակցեն իրենց հայտարարությունների լրջությունն ու ջուր չլցնեն թշնամու ջրաղացին։

Աղբյուր` Panorama.am