|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Հունաստանը դարձել է ԱՄՆ ֆորպոստը՝ թույլ տալով Ալեքսանդրուպոլիս քաղաքում ամերիկյան ռազմաբազա հիմնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հունաստանի ռազմակայաններից օգտվում են Միացյալ Նահանգները։ Դրանք այնքան շատ են, որ հնարավոր չէ հաշվել։ Հունաստանը գործնականում դարձել է Ամերիկայի ֆորպոստը»,- ասել է նա:
Էրդողանը նշել է, որ չգիտի, թե որն է դրա պատճառը, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հարց է ուղղել, սակայն պատասխան չի ստացել։ Նա նաև նշել է, որ Հունաստանի նման պահվածքը տարածաշրջանում սխալ է, քանի որ և՛ Հունաստանը, և՛ Ամերիկան պետք է բանակցեն Թուրքիայի հետ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ են։
«Ֆինանսական աջակցության և ռազմական հզորության առումով՝ ԱՄՆ-ից հետո մենք ամենաշատ ներդրումն ունենք ՆԱՏՕ-ում։ Հունաստանը նույնիսկ մոտ չէ դրան։ Մենք տարածաշրջանի ապահովագրությունն ենք»,- հավելել է Էրդողանը։