Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 16:46
Տարածաշրջան

Հունաստանը հերքել է փախստականներ սպանելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Հունաստանը հերքել է փախստականներ սպանելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

Փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբի շրջանում Ասադի ուժերի և հակառավարական տարրերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ Թուրքական ԶՈւ-ն, որն աջակցում է հակակառավարական և ահաբեկչական ուժերին, սպանվել էր 36 թուրք զինվոր: Դրանից հետո Թուրքիան հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում սիրիացի փախստականներին ապաստանել և բացում է սահմանները դեպի Եվրոպա:

Փախստականների հոսքն ուղղվեց նաև թուրք-հունական սահման: Հունաստանը հայտարարեց, որ պաշտպանելու է իր սահմանները, քանզի դա ոչ միայն Հունաստանի, այլև ողջ Եվրոպայի սահմանն է: Դրանից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրեց հունական ոստիկանությանը՝ սահմանին երկու փախստականի սպանելու մեջ:

Հունաստանի կառավարության մամուլի խոսնակ Ստելիոս Պետսասը թվիթերյան իր էջում հերքել է թուրքական քարոզչամեքենայի մեղադրանքները՝ նշելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան կոպտագույն և կանխամտածված ապատեղեկատվություն:

Պետսասը նաև ընգծել է, որ այն տեսանյութը, որում իբր ներկայացվում է փախստականներ սպանելու դեպքը թուրք-հունական սահմանին, ֆեյք-նորություն է և կոչ է արել ԶԼՄ-ներին զգուշանալ այնպիսի տեսանյութերի հրապարակումից, որը կխթանի թուրքական քարոզչությանը. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ մասնավորապես Մարաշում և Սամսունում, թուրքերը բռնություններ են կիրառում սիրիացիների նկատմամբ՝ քշելով նրանց իրենց տնից: