կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-26 20:24
Իրավական

Ոստիկանությունը քննարկել է կոռուպցիոն և տնտեսական հանագործությունների բացահայտման խնդիրները

Հուլիսի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը։
Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը:
Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ձերբակալվածների պահման վայրերի վարչակազմերի գործառույթները, ինչպես և փոխհարաբերությունները այլ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը։ 
Խոսելով ձերբակալվածների պահման վայրերի վարչակազմերի գործառույթների մասին՝ Վարդան Եղիազարյանը կարևորեց թափանցիկ աշխատաոճն ու համագործակցությունն այլ կառույցների հետ։
Զեկուցողը ներկայացրեց արվածն ու անելիքը, նշեց առկա բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ արվեցին կոնկրետ առաջարկություններ։
Անդրադառնալով կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին՝ կարևորվեց ամենօրյա աշխատանքի բարելավումը, բացահայտումների օպերատիվությունը այլ կառույցների ու նաև բնակչության հետ համագործակցությունը, ինչը կնպաստի իրականացվող աշխատանքների արդյունավետությանը։
Առաջադրված խնդիրների քննարկումից հետո կոնկրետ հանձնարարականներ տրվեցին տարածքային բաժինների պետերին։