|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոսել Իրանի դեմ օպերատիվ պլանների արագացման մասին։
Ըստ Yediot Ahronot թերթի` Ավիվ Կոխավին, ելույթ ունենալով Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի առջև, ասել է. «Իսրայելական ուժերն արագացնում են իրենց օպերատիվ պլաններն ու նախապատրաստությունները՝ դիմակայելու Իրանին և նրա ռազմական միջուկային ծրագրին»:
Նա հայտարարել է, որ իսրայելական բանակը գործ ունի վեց տարբեր ու ակտիվ տարածքների հետ։
Կոխավին ավելացրել է. «Ես ուրախ եմ, որ հաստատված բյուջեն թույլ է տալիս մեզ դիմակայել մարտահրավերների այս շարքին, ներառյալ՝ զգալի բարելավումները բոլոր գնումների օպերատիվ ծրագրերում, ինչպես նաև ինչպես կանոնավոր, այնպես էլ պահեստային ուժերի պատրաստման հարցում»: