Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ 2008 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի բաժնետոմսերը 210 մլն ֆունտ ստերլինգով գնեց Դուբայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն, շեյխ Մանսուրը, այդ ժամանակ բոլորը հավատացած էին, որ «Սիթին» կդառնա թոփ-ակումբ, սակայն դա տեղի կունենա 5 տարուց ոչ շուտ: Սկզբնական շրջանում այդպես էր, Մանսուրը միլիոններ էր ծախսում, բայց «Սիթին» չէր կարողանում լուրջ հաջողություններ ունենալ:
Միայն անցած տարի «քաղաքաբնակները» կարողացան անգլիական Պրեմիեր լիգայում զբաղեցնել մրցանակային` երրորդ հորիզոնականը և հաղթեցին Անգլիայի լիգայի գավաթը, որը «Սիթիի» պատմության վերջին 40 տարիների ընթացքում առաջինն էր: Շեյխն ավելի ոգևորվեց և այս ամառ կարողացավ իր ակումբ բերել այնպիսի աստղերի, ինչպիսիք են` Նասրին, Կլիշին, Ագուերոն:
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում անցկացրել է 9 հանդիպում` տոնելով 8 հաղթանակ եւ ոչ-ոքի խաղալով ընդամենը մեկում: Այս արդյունքով Ռոբերո Մանչինիի գլխավորած կոլեկտիվն առաջինն է մառախլապատ Ալբիոնում:
Սակայն այն, ինչը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին, դուրս է ֆուտբոլային երևակայությունից. «Սիթին» Օլդ Թրաֆորդում կարողացավ 6 անգամ գրավել իր ոխերիմ հակառակորդ` մանչեսթերյան մեկ այլ ակումբի «Յունայթեդի» դարպասը, այն «Յունայթեդի», որն անցած մրցաշրջանում լավագույնն էր Անգլիայում և հնարավորություն ուներ նույն կոչմանն արժանանալու նաև Եվրոպայում, սակայն զիջեց «Բարսելոնային»:
Եթե խաղից առաջ ինչ-որ մեկն ասեր, որ հանդիպումն ավարտվելու է «Սիթիի» հաղթանակով, այն էլ` 1-6 հաշվով, բոլորը նրան պարզապես խենթ կհամարեին, բայց հիմա դա արդեն անժխտելի փաստ է, որ «Մանչեսթեր Սիթիին» հաջողվել է հավաքել այն ֆուտբոլիստներին, որոնք կարողանում են ստեղծել խաղի բարձր մակարդակ, որի արդյունքում իրագործելի է դառնում յուրաքանչյուր մրցակցի հաղթելը: