կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-02 21:17
Հասարակություն

Դեկտեմբերի 5-ին տալու ենք հայրենաշեն ծրագրերի մեկնարկը. Արտաշատի ղեկավարի դաշնակցական թեկնածու

Դեկտեմբերի 5-ին տալու ենք հայրենաշեն ծրագրերի մեկնարկը. Արտաշատի ղեկավարի դաշնակցական թեկնածու

ՀՅԴ Արտաշատի կոմիտեության անդամ Մանվել Հայրապետյանը տեղեկացնում է, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացվելիք՝ Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը։ Ստորև ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

Սիրելի՛ արտաշատցիներ
 
Ես՝ Մանվել Գեղամի Հայրապետյանս, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը։
 
Արտաշատ խոշորացված համայնքը՝ քաղաքով ու շրջանի գյուղերով, մեր սիրելի բնօրրանն է, որի առաջ պատասխանատու ենք բոլոր արտաշատցիներս։ Մեր թիմն ունակ է լուծել մեր համայնքի առջև ծառացած խնդիրները, քանի որ նրանում ներառված անձինք ներկայացնում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները` առողջապահությունից մինչև կրթություն, գյուղատնտեսությունից մինչև ֆինանսական, տեղական ինքնակառավարման ոլորտներ:
 
Կառավարության վերջին ռեֆորմները և համայնքների խոշորացման փաստն իրենց հետ բերել են բազմապիսի դժվարություններ, որոնց հաղթահարումը պահանջում է ինչպես նվիրում, այնպես էլ մասնագիտական համակողմանի մոտեցումներ:
 
ՀՅԴ համամասնական ցանկի յուրաքանչյուր թեկնածուի անցած ուղին, բարոյական բարձր նկարագիրը, մասնագիտական փորձառությունը, հայրենի քաղաքի ու գյուղի հանդեպ ունեցած մեծ սերն ու պատասխանատվության գիտակցումը լիովին բավարար են, որ մենք պարզճակատ ներկայանանք յուրաքանչյուր արտաշատցու և ստանանք վերջինիս վստահության քվեն:
 
Եվ ուրեմն՝ դեկտեմբերի 5-ին միասին տալու ենք մեր հայրենաշեն ծրագրերի, ստեղծարար գաղափարների ու մտքերի իրականացման մեկնարկը՝ հավատով, որ վաղվա օրը մերն է լինելու:
 
Մանվել Հայրապետյան