|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, բացվել է Digitec Expo ամենամյա ցուցահանդեսը։ Արդեն 16-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվում է DigiWeek2021-ի շրջանակներում։ Այն կդառնա բոլոր նախորդներից ամենախոշորը՝ ավելի քան 1400 քմ տարածքով եւ ավելի քան 100 ընկերությունների մասնակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Digiweek 2021-ը Հայաստանում մեկնարկել է հոկտեմբերի 27-ին։ Միջոցառման նպատակը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը, ամբողջ աշխարհի հայերին համախմբելն է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունների շուրջ։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշել է նման միջոցառման անցկացման կարեւորությունը, որը տարեցտարի ընդլայնվում է թե՛ քանակական, թե՛ որակական առումներով։