Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-08-08 00:53
Մշակույթ

«Երեխաները ուզում են խաղալ»` Moscow Classic Ensemble-ի բարեգործական երեկոն

«Երեխաները ուզում են խաղալ»`  Moscow Classic Ensemble-ի բարեգործական երեկոն

«Երեխաները ուզում են խաղալ»` հենց այդպես է կոչվում Moscow Classic Ensemble բարեգործական երեկոն, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

Երեկոյի անվանումը պատահական չէ ընտրված: Չէ որ այն նվիրված է երեխաներին, ում ընտանիքները ստիպված էին լքել իրենց տները Արցախում ծավալված ռազմական գործողությունների պատճառով: Պատերազմը խլում է մարդկանցից տունը, հարազատ մարդկանց, վստահությունը վաղվա օրվա հանդեպ, երջանկությունն ու երազանքները: Երեխաները ստիպված են ընկղմվել մեծերի ցավի և ողբերգության մեջ. հոգու անդորրը խախտվում է, նրանց ներքին կրակը մարվում: Անհրաժեշտ է վառ պահել այն: Ստեղծարարությունն ու երաժշտությունը դրանում գերագույն ուժն ունեն: Երաժշտությունը բուժում է, վերածնում, փրկում: Իսկ դառնալով արհեստ, այն վստահություն է տալիս ապագայի հանդեպ: Ահա թե ինչու, Moscow Classic Ensemble անհրաժեշտ է համարում աջակցել երեխաներին` երաժշտությամբ զբաղվելու իրենց ջանքերում:

Պակաս էական չէ, որ բարեգործական այս միջոցառումը հավասարապես կարևոր է` ինչպես երեխաների, ում կուղղորդվեն համերգից գոյացած միջոցները, այնպես էլ երեկոյի հյուրերի համար: Չէ որ, երաժշտությունը օգնում է զգալ սեր, արթնացնել գիտակցության ամենաբարի հիշողությունները և բարձրացնել ոգին անհավանական բարձունքների: Երաժշտությունը բժշկում է և ստեղծում ներդաշնակություն: Ո՞վ, եթե ոչ մենք ինքներս, կարող ենք օգնել վերականգնել մեր ներքին խաղաղությունը, և, համապատասխանաբար, արտաքին: Այժմ առավել քան երբեւէ, Հայաստանին անհրաժեշտ են` դրական էմոցիաներ, սեր, կարեկցանք և խաղաղություն: Այսօր երեկոյան, հավասարապես մեծահասակ երաժիշտների հետ բեմում հանդես կգան անսամբլի երիտասարդ անդամները` մանկական թեթևությամբ և անմիջականությամբ կատարելով «մեծահասակների» դասական էստրադայի կոմպոզիցիաներ: Երիտասարդ մենակատարների ազդեցիկ և անկեղծ հույզերը` դասական երաժշտություն ներկայացնող մեծահասակների անսամբլում մասնակցությունից, անտարբեր չեն թողնի Moscow Classic Ensemble համերգի հանդիսատեսին: Ըստ կազմակերպչի` Moscow Classic Ensemble տնօրենի, նման բարեգործական միջոցառման մասին լուրը մեծ արձագանք գտավ: Բարի գործերը հարկավոր է անել միասին: Օգոստոսի 13-ի բարեգործական միջոցառումը, ուղղակիորեն, գրավեց հոգատար մարդկանց մի համայնք` մեծատառով մարդկանց, ովքեր պատերազմի ընթացքում և մինչ օրս օգնում են կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքներին այն ամենով, ինչ անհրաժեշտ է: Այս մարդիկ աջակցեցին անսամբլի բարեգործական երեկոյին. տեղեկատվորեն` կիսվելով ընկերների հետ, ֆիզիկապես` ձեռք բերելով համերգի տոմսեր, գաղափարապես` բարեգործական երեկոյի կազմակերպչին պատմելով Հայաստանում ստեղծագործող համախոհների մասին: Այսպիսով, բացի բարեգործական երեկոյի շրջանակներում նախատեսվող արցախցի վարպետների ցուցահանդեսից, Moscow Classic Ensemble մասնակցելու է հրավիրել նաև պատանի նկարիչներին: Երեխաների ընտանիքները, որոնց աշխատանքները կներկայացվեն, նույնպես տուժել են Արցախում ռազմական գործողություններից: Իր թևի տակ նրանց հավաքվել է մի նկարչուհի, ով, գործնականում, պատերազմի սկզբից աջակցում էր, սովորեցնում նկարչություն, սերմանում սեր արվեստի հանդեպ` շնորհելով ապագա արհեստ: Նկարչուհին պարբերաբար անցկացնում է իր սաների աշխատանքների ցուցահանդեսներ, որոնցից ստացված հասույթը տրամադրվում է նրանց ընտանիքներին:

Բարի գործերը միավորում են մարդկանց: Moscow Classic Ensemble Մոսկվայից հրավիրել է նաև մի երիտասարդ նկարչուհու, ում բազմանդամ ընտանիքը նույնպես կորցրել է տունը Արցախում, մասնակցելու մանկական նկարների ցուցահանդեսին: Նա իր կտավները կներկայացնի բարեգործական երեկոյին, և ի աջակցություն համույթի նախաձեռնության, կօգնի երեխաներին իրականացնել իրենց երազանքը ՝ նվագել երաժշտական գործիքներ: Moscow Classic Ensemble բարեգործական երեկոյին, արցախցի երեխաների և տոնավաճառի վարպետների նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի նրանց ընտանիքներին: Համույթի համերգի տոմսերի վաճառքից գոյացած միջոցները կուղղվեն երեխաների համար երաժշտական գործիքների և համերգային հագուստների ձեռքբերմանը, ինչպես նաև երաժշտական դպրոցներում ուսման վարձի վճարմանը: Ձեռք բերելով օգոստոսի 13 -ին Գառնիում Moscow Classic Ensemble կայանալիք համերգի տոմս հյուրերը հնարավորություն կունենան` ծանոթանալու արցախցի վարպետների աշխատանքին, երիտասարդ տաղանդներին, ինչպես նաև, անցկացնելու անմոռանալի երեկո անկեղծ մթնոլորտում, լսելու դասական երաժշտություն համերգ լեռներում` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և, որ ամենակարևորն է, օգնել երեխաներին. խթանել նրանց մեջ ստեղծարարությանը, վառել հոգում կրակ և, թերևս, ձեռք բերել մասնագիտություն: