|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խորը ցավով տեղեկացնում է գաղափարական ընկեր, «Ակունք» ազգագրական համույթի մեներգիչ Անդրանիկ Հովհաննիսյանի մահվան մասին և ցավակցում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, համույթի ողջ կոլեկտիվին ու գաղափարակից ընկերներին։
Հայ երգի մեծ երախտավորներ, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանի և նրա դուստր, ազգագրագետ-բանահավաք Մարո Մուրադյանի ջանքերով շուրջ չորս տասնամյակ առաջ ստեղծված «Ակունք» ազգագրական համույթի կազմում Անդրանիկ Հովհաննիսյանն իր անզուգական ձայնով զարդարել է բազմաթիվ համերգներ, հայրենիքում և աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայացրել պատմական Հայաստանի ազգագրական շրջանների հայտնի և անհայտ մի շարք երգեր։ Նրա երգը, հիրավի, բխում էր մեր ակունքներից, պատմությունից ու էությունից։
Սիրելի ընկեր Անդրանիկ Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, ժամը 17։30-ից, Երևանի «Անգել» սգո սրահում (Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի, 29/10 շենք)։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
26.04.2020 թ.