Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի Մերսինի նահանգի ոստիկանության վարչության կիբերհանցագործությունների բաժանմունքի կողմից 18 նահանգներում իրականացված՝ շահումով խաղերի ապօրինի մասնակիցների դեմ գործողության արդյունքում 86 կասկածյալ է բերման ենթարկվել. գրում է TRT Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Մերսին նահանգի կիբերհանցագործությունների բաժնի տարածած հայտարարությունը:
Հայտնաբերվել է, որ ցանցը տնօրինել է 190 միլիոն լիրա (22,073,530 դոլար) դրամական միջոցներ թվային արժութային հարթակներում:
Հայաստանում կայքը ստեղծած կասկածյալները թվային արժույթի հաշիվներ են բացել 273 մարդու անունով: Ապացուցվել է, որ նրանք անօրինական խաղեր են իրականացրել, խաղադրույքներ են ընդունել Հայաստանից:
Մերսինում, Անթալիայում, Այդընում, Բաթմանում, Բոլուում, Բուրսայում, Դենիզլիում, Գազիանթեփում, Ստամբուլում, Կայսերիում, Քըրքլարելիում, Քոջայելիում, Մանիսայում, Մուղլայում, Շանլըուրֆայում, Թեքիրդաղում և Զոնգուլդաքում ոստիկանության կողմից իրականացվող գործողության արդյունքում 86 մարդ է ձերբակալվել։