կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-05 14:10
Աշխարհ

Տարեց կինը դատարանի միջոցով պարտադրել է իր երեխաներին այցելել իրեն

Տարեց կինը դատարանի միջոցով պարտադրել է իր երեխաներին այցելել իրեն

Շանհայում տարեց կինը դատարանի միջոցով պարտադրել է իր երեխաներին այցելել իրեն. հայտնում է ИТАТ-ТАСС-ը։

 

Դա դարձել է «Տարեցների շահերի և իրավունքների պաշտպանության մասին» օրենքի կիրառման առաջին դեպքը, որն ուժի մեջ է մտել 2013-ի հուլիսին։

 

91-ամյա չինուհին ունի 3 որդի և 4 դուստր, վերջին 20 տարիներին ապրել է կրտսեր որդու հետ, ով այս տարի նրան խնդրել է ժամանակավորապես տեղափոխվել քույրերից կամ եղբայրներից մեկի մոտ՝ բնակարանի վերանորոգման ընթացքում։ Սակայն վերանորոգման աշխատանքներից հետո կրտսեր որդին հայտարարել է, որ չի ցանկանում միայնակ խնամել ծեր մորը և առաջարկել է մյուս երեխաներին անել դա հերթականությամբ, ավելին՝ նա նաև նյութական փոխհատուցում է պահանջել այն բոլոր տարիների համար, երբ միայն ինքն է խնամել մորը։ Տարեց կինը, իր հերթին, որոշել է դատարան դիմել՝ ավագ որդու հետ ապրելու պահանջով։

 

«Ինձ պետք է միայն, որ նրանք ինձ բնակարան հատկացնեն և հաճախ այցելեն։ Նրանց փողերն ինձ պետք չեն»,- ասել է նա դատարանում։