Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ խոսք գնաց պետական մարմնի, համակարգի նկատմամբ հարգանքի մասին, չեմ կարող չասել, որ ամենամեծ անարգանքը ԱԺ-ի նկատմամբ այն է, որ այսօր երեք պատգամավոր կալանավորված է, ի դեպ՝ երդումներ տված պատգամավորներ։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ արտահերթ նիստում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Դա ամենամեծ, տիտանական մասշտաբի անարգանքն է։ Ամենամեծ անարգանքը նաև այն է, որ երբ, օրինակ, հենց այդ նույն կալանավորված պատգամավորի խափանման միջոցի վերաբերյալ նիստ պետք է լինի, ժամեր առաջ պարզվում է, որ դատավորը վատառողջ է, այ դա է անարգանք։ Անարգանք է նաև այն իմաստով, որ այդ երեք պատգամավորները, որոնք այսօր ոչ թե Ազգային ժողովի նիստերի դահլիճում են, գործուղման են կամ մի ուրիշ վայրում, այլ ուղղակի «Վարդաշեն» ՔԿՀ-ում են, դա անարգանք է նույնիսկ Սահմանադրության նկատմամբ»,- ասաց պատգամավորը։
Ավելին՝ տեսանյութում։