կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-07 12:05
Տարածաշրջան

Սահակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին՝ չնայած ձերբակալման վտանգին

Սահակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին՝ չնայած ձերբակալման վտանգին

Ես կգամ Վրաստան այս ընտրություններին. ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տեսաուղերձում: Նրա խոսքով՝ ինքը կվերադառնա Վրաստան հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին (տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ): Սահակաշվիլին չի բացառում, որ իշխանությունները կձերբակալեն իրեն, ուստի բնակչությանը աջակցության կոչ է անում:

«Թեև Իվանիշվիլին դուրս եկավ Միշելի համաձայնագրից, վրաց ժողովուրդը դրանից դուրս չի եկել: Ընտանիքների աղքատացման, ոչնչացման, ունեզրկման այս սարսափելի պարույրը դադարեցնելու համար ժողովուրդը պետք է հոկտեմբերի 2 -ին դուրս գա և դեմ քվեարկի Իվանիշվիլիի «Երազին» («Վրացական երազանք» կուսակցությանը): Մեր հայրենասիրական պարտքն է փրկել Վրաստանը:

Անձամբ ես գալու եմ այս ընտրություններին Վրաստանում: Նաև ցանկանում եմ կոչ անել արտերկրում ապրող բոլոր այն հայրենակիցներին, որոնք նման հնարավորություն ունեն արձակուրդ վերցնելու ընտրությունների օրերին և կարող են ամեն կերպ`ցամաքային կամ օդային ճանապարհով, միասին մեկնելու Վրաստան:

Ես չեմ վախենում ձերբակալությունից: Վստահ եմ, որ վրաց ժողովուրդն իրեն կազատագրի և ինձ նույնպես կազատի: Ես չեմ վախենում իմ ճակատագիրը վստահել վրաց ժողովրդին»,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի երրորդ նախագահի խոսքով՝ ինքը ռևանշիստական մտադրություններով չի վերադառնում, այնուամենայնիվ, ըստ նրա, օրենքի առջև բոլորը արժանի պատասխանատվություն են կրելու:

«Իվանիշվիլին հետ կվերադարձնի յուրաքանչյուր գողացված կոպեկ»,- ասել է Սահակաշվիլին: