|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ուկրաինայի դեպքերից է կախված մի շարք երկրների ճակատագիրը, այդ թվում` Վրաստանինը։ Այդ մասին 112 Украина-ի եթերում ասել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սահակաշվիլին:
Նա նշել է, որ Ինտերպոլը ոչ մի կերպ չի արձագանքել իր հետախուզման վերաբերյալ հարցմանը, քանի որ դա քաղաքական գործ է, և Ինտերպոլի կանոնադրությունն արգելում է մասնակցել քաղաքական գործերին։
«Ես կվերադառնամ Վրաստան, բնականաբար, կմեկնեմ շատ շուտով, ինչպես ազատ մարդ, և կազատեմ իմ երկիրը պուտինյան ազդեցությունից։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը լավանա, քանի որ, ի վերջո, դրանից է կախված շատ երկրների ճակատագիրը, ներառյալ՝ Վրաստանինը»,- հայտարարել է Սահակաշվիլին։