|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վերադառնալու է հայրենիք հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես ուզում եմ հայտարարել իմ որոշման մասին: Ես՝ Միխեիլ Սաակաշվիլիս, նախապես գալու եմ Վրաստան՝ մինչ այս հանրաքվեն (տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ) ... Ես հաստատ կլինեմ այս գործընթացի անմիջական մասնակիցը»,- երեքշաբթի հայտնել է նա տեսաուղերձում։
Սահակաշվիլին բացատրել է, որ առաջիկա ընտրությունները անվանում է հանրաքվե, քանի որ կառավարության և ընդդիմության միջև համաձայնագիրը պարունակում է դրույթ քվեարկության ընթացքում իշխող կուսակցությանը սատարելու մակարդակի վերաբերյալ: Եթե այն չկատարվի, 2022 թվականին պետք է նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: