կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-27 18:34
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի դեռ մեր նպատակին չենք հասել, իրավունք չունենք մեզ պարտված զգալու. Հովսեփ քահանա Ալեքսանյան

Մենք այս պատերազմում կորցրեցինք շատ ավելին, քան կարելի էր պատկերացնել: Բայց այդ կորուստների արժեքը այն է, որ այսօր ազգը շարունակում է ապրել:

Կյանքը շարունակվում է, բայց ոչ այնպես, ինչպես մեկ տարի առաջ, այլ ցավի ու կորստի զգացումը սրտներումս: Մենք իրավունք չունենք մեր կյանքի հետագա տարիները ապրել պարզ ու հասարակ, անհոգ եւ կամայական, այլ ազգը պարտավոր է բռունցք դառնալու, համախմբվելու ազգի փրկության գաղափարի շուրջ, տղաների գործը ավարտին հասցնելու համար: Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց պատերազմը շարունակվում է:

Քանի դեռ մենք մեր նպատակին չենք հասել, մենք չենք հաղթել, մենք իրավունք չունենք մեզ պարտված զգալու:

Այսօր եւ, առավել եւս, վաղը եւ ապագայում պարտավոր ենք մեր պայքարը շարունակելու՝ առավել գիտակցված,-ըստ Yerkir.am-ի, հայտարարել է Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Ալեքսանյանը Պռոշյանի նահատակների պանթեոնում Արցախի վերջին պատերազմում զոհվածների հիշատակի երթի ժամանակ, որը կազմակերպել է ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը:

Երթին մասնակցել է նաեւ 619-մետրանոց՝ աշխարհի ամենաերկար դրոշը։ Երթի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյի արարողություն։

Մանրամասն՝ տեսանյութում