Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդիկ հիասթափվել են Փաշինյանի իշխանությունից և հիմա կամք է պահանջվում, որպեսզի հետ գնան և սեփական սխալն ուղղեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ով Ապարան-Երևան քայլերթի հետ շարժվում է դեպի մայրաքաղաք։
«Լիահույս ենք, վճռական ենք, վստահ ենք, որ այս անգամ ձախողելու իրավունք չունենք, որովհետև հասել ենք այնպիսի մի եզրագծի, որից հետո միայն անդունդ է։ Եթե անցնենք անշրջելիության կետը՝ այլևս խոսել Հայաստանի մասին դժվար կլինի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․