Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև մեր վերջնական նպատակին չհասնենք՝ տուն չենք գնա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի նախագահ Գառնիկ Դանիելյանը, ով «Դիմադրություն» շարժման՝ Իջևանից մեկնարկած քայլերթի հետ եկել է Երևան։
«Մարդիկ ճանապարհին մեզ շատ ոգևորել են, իրենց պատրաստակամությունը հայտնել՝ միանալու մեր շարժմանը, բնականաբար, եղել են նաև սադրանքներ, որոնք մեր կողմից համապատասխան արձագանքի են արժանացել, մենք էլ մեր ձևով բացատրել ենք, որ մեր նպատակը բարի է, մեր պայքարը հանուն Արցախի է, հանուն հայ ժողովրդի է, մեր պայքարը հանուն նրա է, որ Հայաստանը չհայաթափվի»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» շարժման քայլերթերն արդեն մտել են Երևան։ Նրանց դիմավորել են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցել Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։
Մանրամասն՝ տեսանյութում․