Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Այսպես, Al Jazeera-ն, այսպես կոչված, «տեղի ունեցողի տարերայնությունը» տեսնում է միայն ընդդիմության կողմից՝ պնդելով, որ «Թուրքիայի տեղափոխումը քաղաքական անկայունության փուլ՝ կրում է իշխանությունների կողմից ծրագրված կանխարգելիչ բնույթ», եւ որ թուրքակն կառավարությունը «պատրաստ էր դիմավորել «խռովությունը», որն ամենահզորն էր 2016 թ-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո»: Այս կապակցւթյամբ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են ոչ միայն Իմամօղլուի մերձավոր համախոհների ձերբակալության մասին, որոնք «միլիոնավոր լիրա կանխիկ գումարով» փորձել են լքել երկիրը։ Ինքը՝ Էրդողանը, ընդդիմությանը հրապարակավ մեղադրել է կաշառակերության, դրամաշորթության, խարդախության եւ ահաբեկչական հայտարարված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու մեջ: Իրավիճակը մեկնաբանում է հայտնի թուրքագետՍտանիսլավ Տարասովը:
«Եթե դատենք իշխանության հրապարակած քննչական նյութերով, որոնք ներկայացված են ուղղորդված տեղեկատվական կարգով, ապա եզրակացություն է արվում Հանրապետական ժողովրդական կուսակցությն կողմից իշխանության զավթման նախապատրաստման մասին: Ըստ բոլոր նշանների՝ նման տեղեկտվության աղբյուրը գտնվել է կուսակցության շտաբում, եւ այն վերագրում են կուսակցության տապալված առաջնորդ Քըլըչդարօղլուի կողմնակիցներին: Ընդ որում, նշվում է՝ ընդդիմությունը մտադիր էր «դեպի իշխանության նետումն» իրականացնել Սիրիայում Բաշար Ասադի անկումից հետո՝ արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Էրդողանը, հնարավոր է, խաղադրույք է կատարել արտահերթ ընտրությունների վրա (չնայած նա հերքում է այդ միտումը) սահմանադրական փոփոխությունների դեպքում, որոնք թույլ են տալիս նրան առաջադրվել նախագահի պաշտոնում: Բայց այդ ճանապարհին նրան լրջորեն խանգարում էր Իմամօղլուն: Ուստի այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում, սովորական իրադարձություն չէ՝ կապված «կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլնի հետ, ինչպես դա փորձում է ներկայացնել Էրդողանը», - նշել է Տարասովը:
Վերջին շաբաթներին անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել՝ Իմամօղլուն կարող էր հաղթել Էրդողանին, եթե նախագահակն ընտրությունները կայանային այսօր: Իշխանությունը իրավիճակից ելքը տեսնում է քաղաքական ինժեներիայի տեխնիկայի օգտագործման մեջ: Ուստի կարելի է վստահորեն ենթադրել, որ հաշվի առնելով Իմամօղլուի քրդական էթնիկ ծագումը՝ Էրդողանը, ըստ թուրք փորձագետ Մեհմեդ Ալի Գյուլերի, կկառուցի «Էրդողան, Բահչելի (ազգայնականների կուսակցության առաջնորդ եւ Օջալան» դաշինքը եւ որոշ զիջումների կգնա քրդական հարցում՝ իր իշխանությունը հավերժացնելու դիմաց»:
«Բայց շատ բան, եթե ոչ բոլորը, կախված կլինի այն բանից, թե արդյոք Իմամօղլուի դեմ մեղադրանքները կգործեն հանրային տիրույթում: Էրդողանն այս առիթով արդեն հանդես է եկել իր առաջին մեկնաբանությամբ: Հակառակ դեպքում Իմամօղլուին, որի թիկունքում կանգնած է 16 միլիոնանոց Ստամբուլը, կանգնեցնել չի հաջողվի: Այնուամենայնիվ, Էրդողանի թիմը, ընդունելով տարբեր պատճառներով երկրում իր իշխանության ներքին եւ արտաքին բնույթի թուլացման փաստը, գտնում է, որ ներկա իրավիճակն այնքան էլ վտանգավոր չէ եւ հեղաշրջման վտանգ չկա: Ժամանակը ցույց կտա», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի