կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-05 11:15
Առանց Կատեգորիա

Մեդվեդեւը Սահակաշվիլիին քաղաքական հանցագործ է համարում

Մեդվեդեւը Սահակաշվիլիին քաղաքական հանցագործ է համարում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահ է, որ Վրաստանի հետ նախկին` «սառը» հարաբերություններին վերադարձ չի լինի: «Դուք գիտեք, որ այդ առումով ես լավատես եմ: Վստահ եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու: Մեր ժողովուրդները չեն էլ վիճել: Ցավոք, այդ հակամարտությունը, իհարկե, չի նպաստում փոխհարաբերություններին, սակայն դա ժողովուրդների խորքային հակամարտություն չէ: Դա, ցավոք, դարձյալ կրկնում եմ, սխալ է` վերաճած երկրի որոշ ղեկավարների կողմից հանցագործության: Եվ հիմա իրադրությունն իսկապես այլ է»,- ասել է նա Russia Today-ի հետ հարցազրույցում` հավելելով, որ Վրաստանի նոր կառավարություննը ավելի պրագմատիկ դիրքորոշում ունի:

 

Մեդվեդեւը հիշեցրել է, որ Մոսկվան չի խզել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ եւ պատրաստ է վերականգնել դրանք որոշակի պայմաններով` ճանաչել կատարվածի փաստը: «Եվ  մեր վերջին տարիների հարաբերությունների այդ ամենատխուր էջը կթերթենք ու այն կվերանա Սահակաշվիլիի եւ այդ հանցավոր որոշման հետ կապ ունեցող այլ մարդկանց` քաղաքական ասպարեզից հեռանալու հետ»,- ընդգծել է նա:

 

Մեդվեդեւը Սահակաշվիլիին քաղաքական հանցագործ է համարում, «ով բզկտել է իր երկիրը»: Ըստ նրա` 90-ականներին խնդիրներ ի հայտ եկան  կապված երկրի տարածքային ամբողջականության հետ: «Սակայն ոչ ոք վրացիներին եւ Վրաստանի ղեկավարությանը չէր արգելում  միավորել երկիրը: Եվ դա անհրաժետ էր անել դանդաղ,  միմյանց հետ պայմանավորվելով: Եվ ինչ-որ պահի հնարավոր է` շանս կար ստեղծել եթե ոչ դաշնություն, ապա համադաշնություն, ու միասին ապրել: Սակայն ամեն ինչ բաց թողնվեց: Եվ, ըստ էության, հենց Սահակաշվիլին բզկտեց իր պետությունը»,- համարում է ՌԴ վարչապետը: