կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 12:29
Քաղաքական

Պարո՛ն Ջհանգիրյան, Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզանից գոմ են վարձակալել. Արեգնազ Մանուկյան

Դուք մշտապես եղել եք բարձրաստիճան պաշտոնյա, Ձեր կենսագրությունից չի երևում, որ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվել։ Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք։ Ի դեպ, Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել․ խորհրդարանում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան վերաշարադրեց իր առանձնատան կառուցման մասին պատմությունը, որը ներկայացրել էր նախորդ գումարման ԱԺ-ում, նաև ասաց, որ Իրաքի դեսպանատունն այդ առանձնատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց։

«Դա իմ տղայի բնակարանն է»,- նշեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը։

 Նա նաև ներողություն խնդրեց Իրաքի դեսպանատնից ու հիմնավորեց, թե ինչու է իր հայտնի առանձնատունը «գոմ»անվանել։

«Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է՝ այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում»,- ասաց Ջհանգիրյանը։

Նշենք, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ԱԺ-ում մասնակցում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը։