կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 10:55
Քաղաքական

Պարո՛ն Քերոբյան, ե՞րբ եք հրաժարական տալու․ Արեգնազ Մանուկյան

Պարո՛ն Քերոբյան, ինձ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք վերաբերվում այնպիսի անձնավորություններին,  որոնք մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից․  ԱԺ ամբիոնից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Այնուհետև հենց ամբիոնից  պատգամավորը միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնագրությունը, որում նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա  ինձ չեմ ների, եթե  երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:

Շարունակելով խոսքը՝ Արեգնազ Մանուկյանը նշեց․  «Պարո՛ն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ ապահովեց, բայց՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը, ով խոստանում էր հրաժարական կտա այդ դեպքում, հրաժարական չտվեց։ Ուստի՝ հարցս․ ե՞րբ եք հրաժարական տալու»,- հարցրեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում