Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց օրենքը, որը պահանջում է, որ ՀՌՀ թեկնածուն պետք է լինի քաղաքականապես չեզոք:
«Խիստ կասկածում եմ, որ այս իշխանության ներկայացրած թեկնածուները կարող են լինել չեզոք՝ նկատի ունենալով նրանց հետագիծը: Արթուր Մանուկյանը, օրինակ, եղել է ԱԺ պատգամավոր, իսկ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եղել է ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ։ Հարց է առաջանում՝ այս թեկնածուն կարո՞ղ է զսպել իրեն, խիստ կասկածում եմ: Իսկ ՔՊ մյուս թեկնածուն՝ Հակոբ Մովսեսը, օրինակ, 2019-ին ասել է՝ ասում են, թե Հայաստանում անձի պաշտանմունք է առաջացել, ես դրա համար շատ ուրախ եմ, վերջապես այս ժողովուրդը գտել է արժանի լիդեր: Ինձ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ պարո՛ն Հակոբ Մովսես, Դուք պաշտո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին»,- ասաց պատգամավորը: