Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատկառելի վաստակով, առաքինի կեցվածքով մարդիկ են հավաքված «Նվիրակ» մշակութային հիմնադրամի շուրջը, նրանք, ովքեր էական մտահոգներն են՝ մեր մշակույթի, մեր արվեստի, նրանք են, ովքեր տարիներ շարունակ իրենց ավանդն են բերել հայ մշակույթում, հայ արվեստում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը՝ խոսելով «Նվիրակ» մշակութային հիմնադրամի մասին։
Նշենք, որ Հայաստանում մշակութային կյանքի զարգացման ու հանրահռչակման նպատակով ստեղծված «Նվիրակ» մշակութային հիմնադրամը «Դեպի ոգեղեն Հայաստան» կարգախոսի ներքո սկսեց իր գործունեությունը։ Հիմնադրամը նոր խոսք է մշակութային ոլորտում, որը միտված է լինելու հայ ազգային մշակույթի առավել վտանգված ճյուղերի վերազարթոնքին, մշակույթի տարածմանը։ «Մենք ունենք մշակույթի վերագտման, երկրի վերագտման, կորուսյալ հայրենիքի վերագտման եւ վերանվաճման անհրաժեշտություն՝ մշակույթի եւ արվեստի միջոցով։ Շատ կարեւոր երեւույթ էր մեզանում, որովհետեւ այսօր մենք ունենք ոգու անկում, տրամադրությունների եւ ընդհանուր մթնոլորտի անկում։ «Նվիրակը» իրար լսելու, հարգելու եւ սերունդներին կրթելու լայն բացված հնարավորություն է։ Ի վերջո, մեր կորուստների պատճառը մեր արմատներից հեռանալու մեջ է»,- ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում «Նվիրակ» մշակութային հիմնադրամի հիմնադիր Թագուհի Ղազարյանն ասաց, որ հիմնադրամի շուրջը համախմբված են մշակույթի ակնառու գործիչներ՝ ՀՀ ժողովրդական գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը, «Կամերային երաժշտական թատրոնի» ղեկավար Սամսոն Ստեփանյանը, դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, Արտեմ Խաչատուրյանը, երգիչ, երաժիշտ Դավիթ Ամալյանը և այլք։
Մանրամասները դիտեք տեսանյութում։