կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 11:04
Հասարակություն

Հարվածենք 100-ամյակով անգրագիտությանը. Գևորգ Էմին-Տերյանի նոր գրառումը ԵՊՀ նորանշանակ պրոռեկտորի մասին (լուսանկարներ)

Հարվածենք 100-ամյակով անգրագիտությանը. Գևորգ Էմին-Տերյանի նոր գրառումը ԵՊՀ նորանշանակ պրոռեկտորի մասին (լուսանկարներ)

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի գործընկերներ,

Այսօր առավոտյան դուք ԵՊՀ-ի անունից շատ կարևոր հաղորդագրություն եք ստացել, որտեղ մանրամասն պարզաբանվում են վերջերս հասարակական քննարկման դարձած բազմաթիվ կարևոր հարցեր։ Քանի որ ինձ հանձնարարվել էր միայն ուղարկել ու տեղադրել, ես բարեխղճորեն արել եմ ինձ տրված հանձնարարականը։ Ավելի ուշ ծանոթանալով տեքստին՝ հայտնաբերել եմ, որ այնտեղ կան ուղղագրական և կետադրական բազմաթիվ սխալներ։ Խնդրում եմ՝ ուղղեք տեքստը՝ ըստ ներկայացվող տարբերակի։ 

#հարվածենք100ամյակովանգրագիտությանը »:

Հիշեցնենք, երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Էմին-Տերյանը կրկին գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԵՊՀ նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի գործունեությանը: 

Image may contain: text

Image may contain: text