Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ.
«Արցախի հանրապետությունը դարձավ 30-տարեկան։
Արցախի ինքնիշխանության պայքարը շարունակվում է։ Շարունակվում է արցախցու անբեկանելի վճռով՝ ապրել և արարել հայրենի հողում՝ հարատևելու պատրաստակամությունը դարձրած զենք ու վահան։
Շնորհավորում ենք համայն հայությանը տոնի առիթով։ Մաղթում ուժ ու կորով Արցախի պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար»,- ասվում է ուղերձում։