կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 13:30
Մշակույթ

Վստահ եմ, որ նա կհաղթի հիվանդությանը. գուսան Հայկազունն օգնության կարիք ունի

Վստահ եմ, որ նա կհաղթի հիվանդությանը. գուսան Հայկազունն օգնության կարիք ունի

Ամիսներ առաջ գուսան Հայկազունի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Yerkir.am-ի հետ զրույցում գուսան Հայկազունի կինը' տիկին Արմինեն, նշեց, որ դեկտեմբերի սկզբին վիրահատել են ամուսնու ստամոքսը և 80 տոկոսը հեռացրել:

 

«Այս պահին բուժումն իրականացվում է Հայաստանում, մենք գոհ ենք, միայն թե արդյունք տա: Բժիշկներն ասել են, որ անհրաժեշտ է 6-8 անգամ քիմիաթերապիա ստանալ, և հիմա հասել ենք 3-րդին: Շատ անսպասելի եղավ ամեն ինչ»,- ասաց տիկին Արմինեն:

 

Նա նշեց նաև, որ ամուսինն իրեն թույլ է զգում, բայց պայքարում է. «Նա իր տեսակով պայքարող մարդ է, և մենք էլ վստահ ենք' հաղթելու է հիվանդությանը»:

 

Տիկին Արմինեն տեղեկացրեց նաև, որ բժիշկներն ասել են, որ մինչև քիմիաթերապիայի ամբողջ կուրսը չընդունի, պարզ չէ' անհրաժեշտություն կա՞ հետագա բուժումը դրսում շարունակելու, թե՞ ոչ: 

 

Նշենք, որ անվանի երգահան գուսան Հայկազունը, չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ»... Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը, կարծես, անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության երազների երկիրը: Սակայն երազներն անցնում են ճիշտ այն պահին, երբ ոտք ես դնում Խարբերդ գյուղում գտնվող այն տունը, որտեղ վերջին տարիներին ապրում է գուսան Հայկազունը: Մեկ ուրիշը ահռելի կարողություն կարող էր դիզել, սակայն շոու-բիզնեսի գործող կոմերցիոն կանոնները միշտ խորթ են եղել գուսանին: Երբեք գումար չի վաստակել իր հեղինակային իրավունքները պաշտպանելու հաշվին, երգերը նա նվիրել է մեզ և այսօր հայտնվել այս վիճակում՝ առանց տան՝ ընկերոջ կիսաշեն ամառանոցում: Մի քանի ամիս առաջ էլ գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են հարկավոր: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:«Հայե՛ր, միացեք» կարգախոսն այսօր ուղղված է այն ստեղծողի կյանքը փրկելուն:


Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) հեռախոսահամարն է՝ +37498 565-997: 

 

Գագիկ Նազարյանի անունով «Անելիք» բանկում բացված է հետևյալ հաշվեհամարը. 

AMD - 11805003430500; 

 

USD - 11805003430501; 

 

EUR - 11805003430502; 

 

RUR - 11805003430503:

 

Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերը տեսանյութի վերջում են: